Թուրքիայի ԱԳ նախարարը ԵԱՀԿ–ին կոչ է արել գործուն կերպով ներազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Ղազախստանը՝ որպես ԵԱՀԿ ղեկավար, պետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամաբ կարևոր քայլեր ձեռնարկի։
-Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իմ ղազախ կոլեգա Կանատ Սաուդաբաևը և ես մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Շուտով այս հարցի կապակցությամբ Ղազախստանի արտգործնախարարը կայցելի Բաքու և Երևան։ Մենք պատրաստ ենք Ղազախստանի հետ համատեղ գործել, և Թուրքիան այս խնդիրը լուծելու ուղղությամբ Աստանայից կարևոր քայլերի սպասում է,-նշել է նա։
Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանի լոնդոնյան ելույթը՝ Դավութօղլուն նաև հայտարարել է, թե այն պարունակում էր ղարբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ իրատեսական քայլ չանելու մասին դիրքորոշում և պահանջ Թուրքիայից՝ պարզաբանել իր դիրքորոշումները։
-Թուրքիան մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր մտադրությունների մասին։ Մենք կաջակցենք ցանկացած քայլի, որը կձեռնարկվի խաղաղության ապահովման ուղղությամբ,-ասել է նա։

Ըստ «Bakililar.az»-ի