ԵՊՀ քիմիական ֆակուլտետի դեկանի ընտրությունը վիճարկում են մի խումբ դասախոսներ և ուսանողներ
Փետրվարի12-ին ԵՊՀ-ում տեղի է ունեցել քիմիական ֆակուլտետի դեկանի ընտրություն: Նշենք, որ նախկին դեկան Ա. Ավետիսյանի մահից հետո ֆակուլտետի ղեկավարի պաշտոնը թափուր էր մոտ 3 ամիս: Ուսանողների տեղեկացմամբ՝ ընտրությունն արդար ու թափանցիկ չի եղել, քվեարկությունն անցկացվել է կեղծիքներով:
Բազմաթիվ ուսանողների վկայությամբ՝ մինչև քվեարկությունը դասախոսների, ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանի և ուսանողական գիտական ընկերության նախագահ Կառլեն Խաչատրյանի կողմից իրենց նկատմամբ ճնշում է գործադրվել: Վերջիններիս ստիպել են ձայն տալ նրանց նախընտրելի թեկնածուի օգտին:
Նշենք, որ դեկանի պաշտոնի համար սկզբում չորս թեկնածու էր պայքարում: Հավակնորդներից մեկը քվեարկությունից առաջ ինքնաբացարկ է հայտնել: Թեև դեկանի պաշտոնի երեք հավակնորդները մարտական տրամադրված չեն եղել, սակայն փոխարենը մրցակցությունը սրել են քվեարկությանը մասնակից մի քանի դասախոսներ:
Գիտակցելով, որ կընտրվի արժանի թեկնածուն, մի քանի դասախոսներ կեղծարար ռեկտոր Արամ Սիմոնյանի աջակցությամբ համալսարանի ուսանողական խորհրդին ճնշելով ստիպել են 12 ուսանողի ձայները տալ իրենց թեկնածուին:
Համալսարանի առաքելությունն է կրթել ու ճիշտ դաստիարակել երիտասարդ սերնդին, սակայն ցավոք մայր բուհում այսօր չի գործում հիմնական սկզբունքը: Համալսարանի ՈւԽ-ի և ՈւԳԸ-ի նախագահների միջոցով ուսանողներին ուղղորդում ն կեղծիքների ու մախինացիաների: Դրա վառ ապացույցն էր այս ընտրությունը: Ուսանողներին առանձնացնելով լսարանում, վախեցնելով և համալսարանից չհեռացնելու պայմանով ստիպել են , որ ուսանողները գնան աըդ կեղծիքին: Եվ սա բացառիկ դեպք չէ, արդեն իսկ համալսարանին հատուկ իրողություն է:
Երբ փորձում էինք դասախոսներից պարզել իրական պատճառը, ռեկտորԱրամ Սիմոնյանը աչքի առաջ տեսնելով գործադրած ճնշումը իրավիճակը գնահատեց շատ նորմալ, ասելով ամեն ինչ շատ լավ է և կոպտելով դասախոսներին, իր սև գործն արած հեռացավ:
Հանձնաժողովի նախագահ Աշոտ Սաղյանն էլ արժանի չհամարեց պատասխանել մեր հարցին հաղթանակած ասաց. «Մեզանից ինչ եք ուզում, գտեք այն ուսանողներն, որոնք զանգահարել են ձեզ»:

Մի խումբ դասախոսներ և բազում ուսանողներ