Է. Ափրամյան. «Ջավախքի ամեն մի հայ ընտանիքի կորուստը հայկական հողի կորուստ է»
Այսօր Հայաստանի Հանրապետության անհեռատես քաղաքականության արդյունքում մեր ժողովրդի ու պետականության կենսական ու միակ անվտանգ ճանապարհը, որն անցնում է Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանով հայտնվել է լուրջ վտանգի տակ:
Պետական համակարգը ոչ միայն ինքն է պասիվ այս հարցում, այլ նաև իր ընդանուր քաղաքականությամբ ստիպում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին նույնպես դրսևորի ազգակործան պասիվություն: Եկել է պահը, որպիսի Եկեղեցին իրականացնի իր ուրույն ազգային անվտանգությունից բխող քաղաքականությունը, որը կարծես խաթարվել է Վազգեն կոթողիկոսի մահից հետո: Այսօր Ջավախքի հայությունը միայնակ է դիմադրում օրեցօր ուժեղացող Վրաստանի հայահալած քաղաքականությանը, որում հիմնական դերը ստանձնել է Վրաց Ուղղափառ եկեղեցին: Պատահական չէ, որ ՎՈւԵ-ն ակտիվորեն հիմնվում ու հենակետեր է ստեղծում Ջավախքի ստրատեգիական կետերում' նպատակ ունենալով ստեղծել վախի մտնոլորտ, մասնատել հայությանն ու բարոյապես նախապատրաստել հայ ազգաբնակչությանը կամ վրացականացմանը, կամ էլ հեռանալուն իրենց հայրենի բնակավայրից: Եկել է պահը, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ աշխարհի հայ առաքելական հոգևոր էլիտան տեր կանգնի հայությանը Ջավախքում:
ՀԱԵ-ի դերակատարությունն անփոխարինելի կարող է դառնալ Ջավախքի հայրենապահպան գործում: Հայոց պատմությունը լի է այդպիսի դեպքերով, երբ եկեղեցին փրկում է հայոց ինքնությունն ու նրա հայրենիք Հայաստանը: Սակայն քիչ չեն նաև դեպքերը, երբ եկեղեցու գործունեության բացակայության կամ պասսիվության պատճառով մեր ժողովրդի տարբեր մասնիկներ օտարացել են մեր ազգից, համալրելով հարևանների կամ այլ ազգությունների շարքերը: Այդ ճանապարհով մենք կորցրել ենք հենց Ջավախքի, ինչպես նաև Հյուսիսային Լոռու մի շարք հայկական հրաշակերտ բնակավայրեր' իրենց բնակչությամբ հանդերձ: Ջավախքի ամեն մի հայ ընտանիքի կորուստը հայկական հողի կորուստ է, հայ մշակույթի, ճարտարապետության, և, ի վերջո' հայոց նորանկախ պետականության անվտանգության կորուստ:
Էդուարդ Ափրամյան, Ազգային Նոր պահպանողական շարժման առաջնորդ