Լրահոս

13.02.2010 16:24


Հստակեցվել է «Հայաստան–Սփյուռք հարաբերություններ. 20 տարի անց» ֆորումի օրակարգը

Հստակեցվել է «Հայաստան–Սփյուռք հարաբերություններ. 20 տարի անց» ֆորումի օրակարգը

2010թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը «Policy Forum Armenia»-ի  նախաձեռնությամբ Վաշինգթոնում կանցկացվի «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. 20 տարի անց» խորագրով ֆորում։

Ֆորումի բացումը տեղի կունենա փետրվարի 28-ին Վաշինգթոնի «Cosmos Club»-ում, երկրորդ օրը՝ մարտի 1-ին կշարունակվի Վաշինգթոնի «Georgetown University»-ում։ Այդ օրը զեկույցով հանդես կգան բազմաթիվ երիտասարդ մասնագետներ, ինչպես նաև բազմաթիվ կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես Սփյուռքից, այնպես էլ Հայաստանից։ Մասնավորապես ֆորումին մասնակցում են պրոֆեսոր Արա Սանջյանը (University of Michigan, Dearborn, USA), Վիգեն Աթարյանը, Արա Պապյանը («Մոդուս Վիվենդի»), Լարիսա Ալավերդյանը ( ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր), ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արծվիկ Մինասյանը (ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր), Իգոր Մուրադյանը (քաղաքագետ, վերլուծաբան), պրոֆեսոր Օնիկ Բեյլերյանը (Université du Québec à Montréal, CANADA) և այլոք։ Ֆորումին հրավիրվել է և ելույթով հանդես կգա նաև «7օր» կայքէջի լրագրող Արփի Բեգլարյանը։

Ֆորումի երկրորդ օրվա հիմնական զեկուցող է նշանակված ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, մոդերատորներն են դոկտոր Նուբար Աֆեյանը, պրոֆեսոր Քեթրին Քեսեջյանը։ Որպես հատուկ հյուր հրավիրված է ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը։

Ֆորումի երրորդ օրը երիտասարդ մասնագետների միջև տեղի կունենան քննարկումներ և հանդիպումներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը