Խորհրդարանն այսօր քննարկել է «ՀՀմիջազգայինպայմանագրերիմասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Համաձայն վերջինի' ՀՀ-ն արձանագրում է, որ միջազգայինպայմանագրիկողմկարողէհանդիսանալնաևայնսուբյեկտը, որըդեռևսճանաչվածչէ:
Օրինագծի հարակից զեկուցող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նշել է, որ օրինագիծը հնարավորություն է տալու հետագայում անհրաժեշտ դեպքերում կիսագաղտնի համաձայնագրեր չունենալ: Դա կկատարվի ուղղակիորեն Ազգային ժողովում:
ՀՅԴ-ն նաև առաջարկել է, որ ԼՂՀ ճանաչման միջանկյալ քայլ որպես ներկայացրել է առաջարկություն, ըստ որի հասունացած է այն պահը, որ ՀՀ-ն ամեն պահի կարող է ԼՂՀ հետ ռազմաքաղաքական դաշինք կնքել՝ արձանագրելով ՀՀ կարգավիճակը, որպես ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավոր, ինչն ըստ Ա.Ռուստամյանի կարևոր նշանակույթուն է ունենալու ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը առաջ մղելու առումով: Այդ քայլն, ըստ նրա, ոչ պակաս կարևոր է, քան ԼՂՀ ճանաչման քայլը:
Նա նշել է, որ շատ հստակ է. Ադրբեջանն իր ագրեսիան շարունակում է և ԼՂՀ-ն անվտանգության երաշխավորման կարիք ունի, և բացի ՀՀ-ից միջազգային առումով իրական երաշխիք ԼՂՀ-ի համար գոյություն չունի, քանի դեռ հարցը լուծված չէ: Քանի որ ԼՂՀ ճանաչման գործընթացի նպատակահարմարությունը իշխանությունները կապում են բանակցային գործընթացում խնդիրներ չառաջացնելու հետ, ապա պայմանագրերի կնքումը որպես միջանկյալ լուծում չի խանգարի և խոցելի չի դարձնի հայկական կողմերի դիրքերը:
-Այս փոփոխությունը շատ լայն դաշտ է բացում, որ մենք կարողանանք հայկական կողմերի իրավունքներն ավելի լիարժեք պաշտպանել: Այսինքն, պարզ է, որ կա ադրբեջանա-թուրքական տանդեմին ԼՂՀ-Հայաստան տանդեմ հակադրելու կարևորագույն անհրաժեշտությունը: Կարծում եմ միայն այսքանը բավարար է, որ այս օրենքի նախագիծը ԱԺ-ն վավերացնի,- ասել է Արմեն Ռուստամյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանն, ըստ էության ճանաչել է ԼՂՀ գոյությունը և ԼՂՀ-ն արդեն իսկ հռչակված պետություն է: Նրա խոսքերով, միայն բուն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը պայմանագիր է կնքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, ապա խոսքն արդեն իրավահավասար հարաբերությունների մասին է:
Արմեն Ռուստամյան. «Այսքանը բավարար է...»
Խորհրդարանն այսօր քննարկել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Համաձայն վերջինի' ՀՀ-ն արձանագրում է, որ միջազգային պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նաև այն սուբյեկտը, որը դեռևս ճանաչված չէ:

7or.am