Լրահոս

11.01.2011 13:12


Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանին։ «7օր»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը։  Նա նաև հաստատել է, որ Համլետ Մարգարյանին կփոխարինի Արաբկիրի թաղապետի նախկին տեղակալ Էդուարդ Մուշեղյանը։

Ինչ վերաբերում է այլ վարչական շրջանների ղեկավարների առաջիկա փոփոխության մասին տեղեկություններին, ապա Շ. Սարդարյանը նշել է.

-Ընդհանրապես որևէ կադրային փոփոխություն ինքնանպատակ չէ և պայմանավորված է աշխատանքի արդյունավետության անհրաժեշտությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը