Լրահոս

15.04.2018 11:29


Լոռու մարզում բախվել են Volkswagen Touareg-ն ու Mercedes-ը. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Լոռու մարզում բախվել են Volkswagen Touareg-ն ու Mercedes-ը. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 78 տան դիմաց բախվել են Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ, 58-ամյա Մեխակ Էլոյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 44 AM 442 համարանիշի և 22-ամյա Բեգլար Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 35 PD 004 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Էլոյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 15-ամյա Ռուդիկ Էլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիր բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը վնասել է ճանապարհին տեղադրված գազախողովակն ու դրա սյուները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղփոխվածները հայր ու որդի են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը