Աշխարհ

13.04.2018 14:48


«Արսենալ»-ը ԵԼ կիսաեզրափակչում կհանդիպի «Ատլեթիկո»-ին

«Արսենալ»-ը ԵԼ կիսաեզրափակչում կհանդիպի «Ատլեթիկո»-ին

Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը:

Ձևավորվեցին հետևյալ զույգերը.

«Մարսել» - «Զալցբուրգ»

«Արսենալ» - «Ատլետիկո»

Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ «զինագործներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում ծնկահոդի կապանների վնասվածք էր ստացել և չէր կարողացել շարունակել հանդիպումը, շարք կվերադռանա 2 շաբաթից։

«Մխիթարյանը ծնկահոդի կապանների վնասվածք է ստացել և ևս 2 շաբաթ բաց կթողնի: Այդքան մի անհանգստացեք, մենք հիանալի բժշկական շտաբ ունենք, իսկ Մխիթարյանը լրջորեն անցնում է վերականգնողական փուլը»,-ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերել «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը