Լրահոս

13.02.2010 11:36

Նյու Յորքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության մարտահրավերներն ու համագործակցության հեռանկարները

Փետրվարի 11-ին Նյու Յորքում անցկացվեց «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հեռանկարներ» թեմայով քննարկումը, որը համատեղ կազմակերպել էին «Ֆլեթչեր» ակումբը և «Սենչըրի» հիմնադրամը:

Քննարկումներին մասնակցում էին միջազգային իրավունքի և հարաբերություն-ների մասնագետներ, Նյու Յորքի գործարար և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառման բանախոսներն էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի ներկայացուցիչները խոսել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ Հայաստանի մոտեցումների մասին: Այս առթիվ նշվել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը և դրանց դրույթների կատարումն ակնկալում և կարևորում է ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունը:

Բանախոսներն իրենց խոսքում անդրադարձել են ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը' վերահաստատելով Հայաստանի կառուցողական կեցվածքը խնդրո առարկայի վերաբերյալ և կարևորելով թուրքական կողմի ստանձնած միջազգային հանձնառությունների կատարման անհրաժեշտությունն, ինչը տարածաշրջանում կհանգեցնի համագործակցության բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Հանդիպմանը բանախոսները ներկայացրել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային ներկա փուլի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներն ու պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։