Լրահոս

12.04.2018 18:06


Հայաստանում որպես անհետ կորած որոնվում է ազգությամբ արաբ տղամարդ

Հայաստանում որպես անհետ կորած որոնվում է ազգությամբ արաբ տղամարդ

Ոստիկանության Սևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի, 1950 թ. ծնված Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմին:

Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, միջին կազմվածքով, կուզիկ, կաղում է:

Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմինի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-59-06-07, (0261)2-20-02, 2-20-21 կամ 1-02։

Այս խորագրի վերջին նյութերը