Լրահոս

12.04.2018 15:09


Ավտոտնակում տրակտոր է այրվել

Ավտոտնակում տրակտոր է այրվել

Ապրիլի 12-ին, ժամը 11:43-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի ավազի հանքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում տրակտոր է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորագյուղ գյուղի 11-րդ փողոցի թիվ 35 տան բակում գտնվող փայտե ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:06-ին, մարվել՝ 12:30-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոտնակը (մոտ 20 քմ) և ներսում կայանած Belarus մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը