Լրահոս

12.04.2018 12:23


Երևանում բախվել են ռուսական համարանիշներով Skoda-ն, վրացական համարանիշներով BMW X5-ն ու հայկական համարանիշներով Toyota Vitz-ը, ЗИЛ 130-ը և BMW-ն

Երևանում բախվել են ռուսական համարանիշներով Skoda-ն, վրացական համարանիշներով BMW X5-ն ու հայկական համարանիշներով Toyota Vitz-ը, ЗИЛ 130-ը և BMW-ն

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ «Դոլմա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 34 ZC 584 համարանիշի, Toyota Vitz մակնիշի 78 GՏ 999 համարանիշի, Skoda մակնիշի T 495 XY 161 RUS համարանիշի, BMW X5 մակնիշի GA 900 R վրացական համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 09 ԼՍ 287 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով բախվել է Toyota Vitz-ին, այնուհետև մոտ 800 մետր առաջ ընթանալով՝ բախվել է ռուսական համարանիշներով Skoda-ին։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5-ին, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ЗИЛ-ին։

Ավագ հետաքննիչ Գ. Կիրակոսյանի հանձնարարականով հետաքննիչ Ա. Իսախանյանը վարորդներին ենթարկել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ բոլոր վարորդները եղել են սթափ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը