Լրահոս

12.04.2018 11:45


Կարճ ժամանակում Դավիթ-Բեկ փողոցում տեղի է ունեցել 3 ավտովթար. վնասվել է 6 տրանսպորտային միջոց

Կարճ ժամանակում Դավիթ-Բեկ փողոցում տեղի է ունեցել 3 ավտովթար. վնասվել է 6 տրանսպորտային միջոց

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Դավիթ-Բեկ փողոցում նախ՝ բախվել են Mercedes C 230 մակնիշի 14 AU 014 համարանիշի և Mercedes S 430 մակնիշի 08 UU 003 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետև ВАЗ 2121 մակնիշի 730 AG 61 համարանիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի 34 CL 124 համարանիշի և Toyota Corola մակնիշի 50 GG 300 համարանիշի ավտոմեքենաներին և վթարված կանգնել հանդիպակաց երթևեկելի գոտում, որից հետո էլ Mercedes C 180 մակնիշի 34 FR 124 համարանիշի ավտոմեքենան բախվել է Нива-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը