Լրահոս

11.04.2018 13:48


Գեղարքունիքում բախվել են Ford-ն ու ВАЗ 2106-ը. 10 վիրավորի մեջ կա 5 երեխա

Գեղարքունիքում բախվել են Ford-ն ու ВАЗ 2106-ը. 10 վիրավորի մեջ կա 5 երեխա

Երեկ՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Գոշ-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչ՝ 63-ամյա Վոլոդյա Թ.-ի վարած Ford մակնիշի 35 CՏ 852 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մարտունիկ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 CT 343 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վոլոդյա Թ.-ի ուղևորներ՝ համագյուղացիներ, 55-ամյա Հասմիկ Թ.-ն, 30-ամյա Քրիստինե Ա.-ն, 2-ամյա Միքայել Թ.-ն, 10-ամյա Վոլոդյա Թ.-ն, 12-ամյա Հասմիկ Թ.-ն, 33-ամյա Ալվինա Թ.-ն, 8-ամյա Մամիկոն Զ.-ն և 13-ամյա Էլինա Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը