ՀԱԿ երիտասարդների կոմիտեն դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն
պարոն Յանեշ Լենարչիչին
Հարգելի պարոն դեսպան,
Ձեզ հայտնի է, որ 2008 թ. մարտի 1-ին կառավարական ուժերի կողմից խաղաղ ցուցարարների սպանդի հետեւանքով Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցով առաջատարը դարձավ ԵԽԽՎ-ն, որը չորս բանաձեւ ընդունեց Հայաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ եւ այսօր էլ հետամուտ է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ցավոք, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չգործեց իր մանդատի եւ կոչման համաձայն' փաստորեն դիտորդի կարգավիճակով հետեւելով ԵԱՀԿ անդամենրից մեկում տեղի ունեցող ժողովրդավարության նահանջի, տասնյակ քաղբանտարկյալների առկայության հարցերին: Ափսոսանքով պետք է նշենք նաեւ, որ Հայաստան Ձեր այցի ընթացքում դուք բարձր մակարդակի եզակի միջազգային պաշտոնյան եք, որ չհանդիպեցիք ընդդիմության ներկաայացուցիչների հետ:
Ձեր ինստիտուտի տեսանելի միակ ներգրավվումը ճգնաժամային Հայաստանի խնդիրներում եղավ 2008 թ. ապրիլից' ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների մարտի 1-ի գործերով դատավարությունների մշտական դիտարկումը: Ինչպես ցանկացած գործընթացի դիտարկում, այնպես էլ այս գործընթացինը նախատեսում էր հանգամանալից զեկույց: Անցած տարվա վերջին հայտնի դարձավ, որ այդ դիտարկումների արդյունքում կազմվել է □Հայաստանում դատավարությունների դիտարկում□ զեկույցը, որի նախնական տարբերակը 2009 թ. նոյեմբերի 21-ին տրամադրվել է ՀՀ կառավարությանն ի դեմս ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի: Ավելի ուշ մամուլից տեղեկացանք, որ այդ զեկույցը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախատեսում է հրապարակել 2010 թ. հունվարի երկրորդ կեսին: Իսկ վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀ կառավարությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից խնդրել են առայժմ չհրապարակել այդ զեկույցը: Ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ իշխանությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին գործարք են առաջարկել, որպեսզի այդ փաստաթուղթը չհրապարակվի: Այն փաստը, որ մինչ օրս այդ փաստաթուղթը այդպես էլ չի հրապարակվել ուղղակի հաստատում է մամուլում հրապարակված լուրերի ճշմարտացիությունը: Այնուամենայնիվ, անկախ ցանկացած գործարքների պայմաններից եվ գործարքի կողմերի շարժառիթներից, հայ հասարակությունը իրավասու է պահանջել, որպեսզի ազատ Եվրոպայում ժողովրդավարության եվ մարդու իրավունքների հաստատմանը կոչված կազմակերպությունը, որին անդամակցում է Հայաստանը, ի վերջո հրապարակի այդ զեկույցը:
Մեզ համար այդ փաստաթղթի հրապարակումը կարեւոր է այն առումով, որ դա եւս մեկ կարևոր նյութ է, որը թույլ կտա հայ հասարակությանը, տեղեկացվելով Հայաստանի դատական համակարգի թերությունների բնույթի մասին, կատարել իր կարևոր եվ բնական դերը, այն է պահանջել եվ աշխատել իշխանությունների հետ այդ թերությունները շտկելու ուղղությամբ: Եկեք փարատենք այն անվստահությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նկատմամբ, որը ձևավորվեց հայ հասարակության շրջանում 2008 թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ քվեարկության հաջորդ օրը հրապարակված նախնական զեկույցը, ըստ որի ընտրությունները բնորոշում էիք հիմնականում եվրոպական չափանիշներին համապատասխանող, ինչը իրականության հետ որեւէ աղերս չուներ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի իսկ կողմից երեք ամիս անց հրապարակած վերջնական զեկույցում միայն նախընտրական խախտումները ծավալը նկարագրվել էր ավելի քան 20 էջի վրա: Այդ ինչպե՞ս եղավ, որ քաջ տեղյակ լինելով նման ծավալի խախտումներին, դիտորդական առաքելությունը շտապեց դրական գնահատական տալ ընտրություններին:
Բազմաթիվ փորձագետների կողմից անցած երկու տարիներին կարծիք է հնչել, որ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառներից մեկը եղել է ընտրությունների դիտարկման առաքելության, որի մաս էր կազմում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, 2008թ. փետրվարի 20-ին հրապարակած նախնական զեկույցը, որը ՀՀ իշխանություններին հնարավորություն է տվել առանց կաշկանդվելու փորձել բռնություններով լռեցնել ընտրությունների կեղծման դեմ իրենց արդարացի բողոքն արտահայտող քաղաքացիներին:
Պարոն դեսպան, մենք նաեւ տեղեկացված ենք, որ հետընտրական զարգացումների մասին դուք անձամբ եւ ԵԱՀԿ մշտական խորհրդի անդամները տեղեկություններ էիք ստանում ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանից: Լինելով զարգացած եւ պարկեշտ անձնավորություն նա, սակայն, հիվանդության պատճառով չէր տիրապետում Հայաստանից ինֆորմացիայի ողջ ծավալին եւ իր զեկույցներում հենվում էր միայն Մարտի 1-ին սպանդի ամենաառանցքային պատասխանատուներից մեկի' Վ. Օսկանյանը ցուցումների վրա: Մեր կողմից հարգված հանգուցյալ դեսպանը ստիպված ապատեղեկացրել է Ձեզ եւ Ձեր գործընկերներին:
Ծանոթանալով ԵԱՀԿ/ԾՀՄԻԳ-ի կողմից պատրաստված □Հայաստանում դատավարությունների դիտարկում□ զեկույցին մենք նաեւ հնարավորություն կունենանք վերահաստատել մեր հավատը, որ դուք հավատարիմ եք ԵԱՀԿ 1990 թ. Փարիզյան խարտիայով հռչակված սկզբունքներին: Իսկ Խարտիան հռչակում է. □Մեր ժամանակը, դա ժամանակն է այն հույսերի եւ սպասումների, որոնք ապրել են ժողովուրդների սրտերում տասնամյակների ընթացքում, դեմեկոկրատիայի ամուր կապվածությունը, հիմնված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատության, էկոնոմիկական ազատության եւ սոցիալական արդարության, հավասար անվտանգության մեր բոլոր երկրների համար□:
Խնդրում ենք անել Ձեր լիազորությունների սահմանում հնարավորը' զեկույցը հանրությանը հասանելի դարձնելու համար:

Հարգանքով,
Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե
Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների կոմիտե