Լրահոս

11.04.2018 09:04


Երևանում 31-ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է բեռնատարի մեջ

Երևանում 31-ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է բեռնատարի մեջ

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող «ԻՄԵՔՍ- ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմաց ավտովթար է տեղի ունեցել և ավտոմեքենայի մեջ արգելափակված քաղաքացի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Nissan Tida մակնիշի 35 NC 229 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 31-ամյա Քրիստ Մ.-ն, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Reno» QQ 737 Q համարանիշի բեռնատարին: Մինչ փրկարարների ժամանումը վիրավորին տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, իսկ հետո արդեն փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա, այնուհետև ճոպան, նոր կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը