Լրահոս

11.04.2018 07:51


Վրաերթի են ենթարկվել 22-ամյա և 82-ամյա կանայք ու 83-ամյա տղամարդ

Վրաերթի են ենթարկվել 22-ամյա և 82-ամյա կանայք ու 83-ամյա տղամարդ

Ապրիլի 9-ին, ժամը 20.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 11.00-ին, «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 13.00-ին, «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի և Հաղթանակ թաղամասի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը