Լրահոս

12.02.2010 18:56


Թուրք մասնագետը լավատես է հայ-թուրքական սահմանի բացման հարցում

Ելույթ ունենալով «Էրեբունի» բիզնես կենտրոնում՝ «Հայ-թուրքական հարաբերություններ և միջսահմանային ռեգիոնալիզմ» խորագրով քննարկման ժամանակ թուրք տնտեսագետ, «TEPAV»-ի գործադիր տնօրեն Գյուվեն Սաքն ասել է, որ պետք է դիտարկել սահմանների բացման սոցիալական և տնտեսական կողմերը։ Նա նշել է, որ շատ կարևոր է զարգացնել սահմանամերձ շրջանները։ Այս առումով նա կարևորել է զբոսաշրջության զարգացումը։

Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար կարևոր է, քանի որ Հայաստանը թույլ է տալիս մուտք գործել նաև Կենտրոնական Ասիա և Ռուսաստան, հետևաբար Թուրքիայի համար կարևոր է տրանսպորտային առումով։ Հայաստանին տրանսպորտային ուղիները հնարավորություն կտան զարգացնել տնտեսությունը։

-Համոզված եմ, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացումը դառնալու է նոր մարտահրավեր, սակայն ես լավատես եմ,- ասել է Գյուվեն Սաքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը