Լրահոս

12.02.2010 13:43


Անհրաժե՞շտ են չափորոշիչներ հայկական հեռուստաեթերին

-Ամեն բան չափի մեջ է միշտ գեղեցիկ. նույնիսկ բաժակն ուրախության իր չափն ունի, ո՛վ անչափ մարդ։ Չափը ե՞րբ է խախտվում։ Երբ հասարակության մեջ շատերն իրենց տեղում չեն լինում։ Այստեղից էլ մի խախտում է առաջանում։ Չափը խիստ է խախտվել։ Եվ ինձ համար  այնքան չափը խախտողները չեն անբարո, որքան թույլ տվողները։ Եթե ժամանակին կարողանային իրենց և իրենց մերձավորին զսպել, երիտասարդ բարեկամին չկանգնեցնեին ղեկի մոտ կամ վահանակ տային մեկի ձեռքը, ով մեխանիկայի կառավարումից բացարձակապես չի հասկանում, այսպես չէր լինի։ Այստեղ սկսվում է մի ահավոր բան. հանկարծ և՛ բեմ, և՛ միկրոֆոն, և՛ դահլիճ վստահում են մարդու, ով չի տիրապետում, չի իմանում ոչինչ, ու մենք էլ այսպիսի քար անտարբերությամբ անցնում ենք։ Բայց հիմա, փա՛ռք Աստծո, կարծես քայլեր են արվում, որ այս աղբի, այս հիվանդության դեմն առնեն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հեռուստաեթերի և նրա համար սահմանված չափորոշիչների նախագծի մասին՝ ասել է Հայաստանի վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը։

Նա նշել է, որ եթե հեռուստաընկերությունը չի տեղավորվում այդ չափորոշիչների մեջ, ուղղակի պետք է զրկել եթերից։ Իսկ հրապարակախոս Մարինե Պետրոսյանն էլ նշել է, որ սկզբունքորեն դեմ է չափորոշիչների սահմանմանը։

-Սա սովորական շանտաժ է հեռուստաընկերություններին։ Մինչև հիմա հեռուստաընկերությունների միջև առաջացել էր ինչ-որ մրցակցություն։ Գիտենք, որ քաղաքական առումով փակ էր դաշտը, ու միայն գեղարվեստական առումով վերջապես մի տեղ կար մրցակցություն, և հիմա այդ չափորոշիչները միջոց են, որ ով իրենց հարմար չէ, փակեն այն։ Եթե մի բան վատ է, ապա դա ուղղելու համար պետք չէ այն սահմանափակել։ Եթե մի բան վատ է, դու դրա կողքը դիր լավը, և դա է ճանապարհը։ Եվ եթե ցանկացած արվեստագետ խոսում է փակելուց, ապա դադարում է արվեստագետ լինելուց, վերջացած է,-հայտարարել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը