Լրահոս

09.04.2018 17:35


Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են վերամբարձ կռունկն ու Нива-ն

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են վերամբարձ կռունկն ու Нива-ն

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Շեն դեկոր»-ի դիմաց, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 49 VP 009 համարանիշի ավտոմեքենան և МАЗ մակնիշի 018 QO 018 համարանիշի վերամբարձ կռունկը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Նիվան կողաշրջվել է։

ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը