Լրահոս

09.04.2018 16:23


Երևանում հայտնաբերել են մոլագարին, ով կանանց և աղջիկների մոտ մերկանում էր

Երևանում հայտնաբերել են մոլագարին, ով կանանց և աղջիկների մոտ մերկանում էր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումերի շնորհիվ Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ Դահար Թ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Արաբկիր վարչական շրջանի մի քանի հասցեներում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիմնականում կանանց և աղջիկների մոտ մերկացրել և սեռական օրգանն է ցույց տվել։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է՝ հետաքննիչի որոշմամբ նշանակվի նաև հոգեբուժական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը