Լրահոս

09.04.2018 09:13


Կոտայքում 3 մեքենաներ բախվել են ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված կովերի, որոնցից մեկը սատկել է. կա վիրավոր

Կոտայքում 3 մեքենաներ բախվել են ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված կովերի, որոնցից մեկը սատկել է. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում 70-ամյա Պայքար Թումանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 42 OO 559 համարանիշի, 26-ամյա Նարեկ Սախոյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 12 SV 002 համարանիշի և 30-ամյա Ուսուբ Ասատրյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի 35 MX 893 համարանիշի ավտոմեքենաներով բախվել են ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված կովերի, որոնցից մեկը սատկել է, մյուսը՝ ստացել վնասվածքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ի մեկ ուղևորը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը