Լրահոս

12.02.2010 16:03

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վիկտոր Յանուկովիչին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր Նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Վիկտոր Ֆյոդորի,

Ընդունեք իմ անկեծ շնորհավորանքները Ուկրաինայի Նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանում, որտեղ հիշում եւ հարգում են մեր ժողովուրդների  միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամությանն ու փոխադարձ աջակցությանը Ձեր հավատարմությունը, համոզված են, որ հայ-ուկրաինական համագործակցության հետագա ընդլայնումն անհրաժեշտություն է:

Անկեղծորեն հակված եմ կառուցողական համատեղ աշխատանքի' ի շահ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացման, դրանց նոր որակ հաղորդելուն' հիմնված փոխադարձ շահերի հաշվի առնման եւ հարգանքի, երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգի շուրջ սերտ համագործակցության, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների լուծման մոտեցումների համակարգման վրա:

Հուսով եմ, որ նման համակողմանի մոտեցումը եւ մեր անձնական հարաբերությունները կծառայեն այդ նպատակների շուտափույթ իրականացմանը:

Հարգելի Վիկտոր Ֆյոդորի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Ուկրաինայի ժողովրդին' բարօրություն եւ բարգավաճում»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։