Լրահոս

09.04.2018 07:57


Գազամատակարարման դադարեցում Ավանում և Առինջում

Գազամատակարարման դադարեցում Ավանում և Առինջում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գամատակարարման ցանցում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն, դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Դուրյան, Սաֆարյան փողոցների, ինչպես նաեւ Առինջի Մհեր Մկրտչյան, Վահան Տերյան, Սամսոնի դաշտ փողոցների առանձնատների եւ հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը