Լրահոս

12.02.2010 15:39


Ս. Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավարի հետ

Ս. Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավարի հետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը փետրվարի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավար, ծովակալ Էդուար Գիյարի հետ: ՀՀ պաշտպանության նախարար շնորհավորել է ծովակալ Գիյարին Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագրերը և Փարիզում ստորագրված համաձայնագրի դրույթները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հավանական զարգացումներին արձագանքելու հնարավորություններին:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի մոտ կազմակերպված պսակադրման և բոցավառման արարողությանը, այցելել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կազմակերպած ցուցահանդես, որտեղ ներկայացված են նկարիչ և քանդակագործ Արտո Չախմախչյանի աշխատանքները:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը