Լրահոս

12.02.2010 15:37


Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Քննարկվել են ՀԱՊԿ  շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը գոհունակություն են հայտնել 2009թ. Կազմակերպության ընդունած եւ իրագործած առանցքային որոշումների, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների կողմից  արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

Զրուցակիցները նաեւ կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման գործընթացում առկա աշխույժ դինամիկան 2010թ. եւս պահպանելու եւ դրանից բխող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը