Լրահոս

06.04.2018 17:10


Լեռնագոգի կիսակառույց շինության բակում հայտնաբերվել է ական

Լեռնագոգի կիսակառույց շինության բակում հայտնաբերվել է ական

Ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը (հայտնաբերված զինամթերքի տեսակը պարզել չի հաջողվել): Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Ապրիլի 6-ին, ժամը 13:50-ին ՀՀ ՊՆ թիվ N ինժեներական զորամասի սակրավորական խմբի ուժերով արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ ոչնչացման նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը