Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է «Արգո Ֆարմ» ընկերության վարչական բողոքը:
«Արգո Ֆարմ»-ը դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանված 7 ընկերություններից մեկն է, որը ևս սեպտեմբեր-նոյեմբերին միաժամանակյա (որոշակի ժամանակահատվածում) չհիմնավորված բարձրացրել է հակավիրուսային, սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղորայքի իրացման գները: Հակամրցակցային համաձայնության համար ընկերությունները Հանձնաժողովի անցած տարվա դեկտեմբերի 21-ի որոշմամբ տուգանվեցին յուրաքանչյուրն իր նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով (ընդհանուր առմամբ' ավելի քան 450 միլիոն դրամ):
Հանձնաժողովի որոշումը մասնակի չեղյալ համարելու մասին վարչական բողոքում նշված փաստերը Հանձնաժողովը համարեց ոչ հիմնավոր և մերժեց բողոքը' Հանձնաժողովի որոշումը թողնելով ուժի մեջ:
«Արգո Ֆարմ»-ի վարչական բողոքը մերժվեց