Լրահոս

12.02.2010 15:29

Թուրքիան չհասա՞վ իր նպատակին

Թուրքիան չհասա՞վ իր նպատակին

-Եթե Թուքիայի նպատակն էր Հայաստանի նկատմամբ առավելության հասնելը և արձանագրությունների միջոցով հասնել նրան, որ միջնորդ դառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ապա  չհասավ իր նպատակին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»-ի՝ «Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացմամբ Թուրքիան հասա՞վ իր նպատակին» հարցին՝ ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքերով՝ Հայաստանը ցույց տվեց, որ իր հետ վերջնագրերի լեզվով չի կարելի խոսել։

-Եթե դուք խոսում եք նրա մասին, որ Թուրքիան ուզում է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ապա նշեմ, որ նա վաղուց է դա ուզում, բայց ո՞վ է թողնողը։ Մենք չենք կարող թողնել նման բան։ Դա աբսուրդ է։ Թուրքիան կողմնակալ մոտեցում ունի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։