Լրահոս

12.02.2010 15:21


Է. Շարմազանով. «Մտքիցդ հանի՛ր, թե ՀՀ–ն կարող է համաձայնել, որ ԼՂ հիմնահարցը դառնա նախապայման»

Է. Շարմազանով. «Մտքիցդ հանի՛ր, թե ՀՀ–ն կարող է համաձայնել, որ ԼՂ հիմնահարցը դառնա նախապայման»

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում երկու հստակ միտք կար։ Առաջինը՝ որ կա՛մ գործ արա, կա՛մ անիմաստ մի խոսիր։ Այսինքն, եթե դու ստորագրել ես այս արձանագրությունները, ուրեմն  մոլորության մեջ մի՛ գցիր միջազգային հանրությանը. այստեղ նախապայմաններ չկան։ Մտքիցդ հանիր, որ ՀՀ-ն կարող է Ցեղասպանության ճանաչման գործընթացից հետ կանգնել կամ համաձայնել, որ ԼՂ հիմնահարցը դառնա նախապայման։ Նա խոսքի և գործի համաչափության կոչ արեց։ Եվ երկրորդ՝ նա ասաց, որ ժամանակը գործում է ո՛չ հօգուտ այդ պրոցեսի, և պետք է լինել վճռական, ու պատասխան ելույթում պարոն Գյուլը համաձայնեց նախագահի հետ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուրդ Շարմազանովը։

Նա նշել է, որ իր կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նոր փուլ է մտնում, և այս փուլն էլ հեշտ չի լինելու։

Էդուարդ Շարմազանովը նաև ասել է, որ ողջամիտ ասելով պետք է հասկանալ այն ժամկետը, որի ընթացքում արհեստական ձգձգումներ չեն լինում։

-Դա կարող է լինել 2 օր, 2 ամիս, 4 ամիս։ Եթե արհեստականորեն ձգձգվու  է, ուրեմն դա ողջամիտ ժամկետ չէ,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը