Լրահոս

07.12.2010 14:57


ԱՄՆ-ն մեղադրե՞լ է Հայաստանի պաշտպանության նախարարին

ԱՄՆ-ն մեղադրե՞լ է Հայաստանի պաշտպանության նախարարին

«The Guardian» գրում է, թե ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգված է մի շարք պետությունների' Բուլղարիայի, Հայաստանի, Չինաստանի և Ուկրաինայի կողմից «Իրանին և ահաբեկչությանը հովանավորող այլ երկրներին օգնություն ցուցաբերելու փաստով»: Հոդվածում, մասնավորապես, ասված է, թե Միացյալ Նահագների նախկին պետքարտուղար  Քոնդոլիզա Ռայսը 2008թ. հանձնարարել է Հայաստանում գտնվող ԱՄՆ դիվանագետներին բողոքել ՀՀ իշխանություններին երկրի տարածքով Իրանին վաճառված բուլղարական արտադրության զենքի մասին, որը հետագայում օգտագործվել է ԱՄՆ զորքերի դեմ Իրաքում: ԱՄՆ դիվանագետները մեղադրել են Հայաստանի պաշտպանության նախարարին Բուլղարական արտադրության RPG-22 հակատանկային հրթիռների և գնդացիրների' Իրանին վաճառելու գործընթացին անձամբ մասնակցելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը