Լրահոս

12.02.2010 15:17

Հայաստանն ու Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահներին չե՞ն ենթարկվել

Հայաստանն ու Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահներին չե՞ն ենթարկվել

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «7օր»-ի թղթակիցը ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքն է ճշտել այն մասին, թե ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը չեն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իրենց առաջարկները, այն դեպքում, երբ դրա համար հունվարի 25-ին Սոչիում սահմանված երկշաբաթյա ժամկետն արդեն ավարտվել է։

-Ինքան ես հիշում եմ, առաջին անգամն էր, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց իրավունք էին վերապահել Հայաստանին ու Ադրբեջանին ժամկետ դնել, որ՝ այսքան ժամանակվա մեջ ձեր տեսակետները պետք է հայտնեք։ Պարզ է, որ ինքն իրեն հարգող ցանկացած պետություն չի ենթարկվի նման ժամկետների. ո՞վ եք  ու ի՞նչ ժամկետ եք տալիս,- պատասխանել է Կ. Մանոյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանն այսօր արդեն պետք է հայտարարի, որ Թուրքիան տապալել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այդպիսով իսկ Թուրքիային զրկելով ղարաբաղյան խնդրում դերակատարություն ունենալու հնարավորությունից.

-Թուրքիայի ձեռքին այս արձանագրությունները դարձել են ղարաբաղյան հարցում դերակատար լինելու լծակ, և այն օրը, որ ասվի, թե արձանագրությունների հարց այլևս չկա, պարզ է, որ Թուրքիայի այդ լծակը ևս մեջտեղից դուրս կգա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։