Լրահոս

12.02.2010 14:06

Է. Շարմազանով. «Նախագահը պաշտպանում է հայության և Հայասատնի շահերը»

Է. Շարմազանով. «Նախագահը պաշտպանում է հայության և Հայասատնի շահերը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցող զրագացումներից՝ ասել է, որ ՀՀ նախագահը շարունակում է իր ձեռքում պահել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նախաձեռնողկան քաղաքականությունը։

-Նախաձեռնությունը բխում է հայկական կողմից, և դրա վառ ապացույցը թե՛ նախագահի ուղերձն  էր Գյուլին, և թե՛ նախագահի ելույթը Լոնդոնի բրիտանական թագավորական «Չեթեմ հաուս»-ից։ Նրա ելույթը պատմական էր, և նա այստեղ երևաց որպես տարածաշրջանային առաջնորդ ու ազգային-պետական գործիչ,-նշել է նա։

Ըստ Էդուրադ Շարմազանովի՝ Սերժ Սարգսյանն արժանի հակահարված է տվել ադրբեջանական կեղծ քարոզչությանն ու նշել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։

-Ելույթում երևաց, որ նախագահը պաշտպանում է հայության և Հայասատնի շահերը, առաջնորդվում է ազգային ու պետական գաղափարներով։ Նաև ցույց տվեց, որ օրինակ վերցնելով եվրոպական նորագույն պատմությունից, հավատարիմ մնալով եվրոպական արժեքային համակարգին՝ Հայաստանի առաջնորդը պատրաստ է բոլոր կնճռոտ խնդիրները լուծել համագործակցության և երկխոսության միջոցով՝ դրանով իսկ անձնական օրինակ ծառայելով տարածաշրջանային մյուս երկրների ղեկավարների համար,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։