Լրահոս

04.04.2018 12:03


«Ջրաշխարհ»-ի մոտ բախվել է 7 տրանսպորտային միջոց

«Ջրաշխարհ»-ի մոտ բախվել է 7 տրանսպորտային միջոց

Այսօր՝ ապրիլի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մայսնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտ, բախվել են Volkswagen մակնիշի 34 AR 637 համարանիշի, BMW մակնիշի 87 AP 007 համարանիշի, Audi մակնիշի 35 LT 330 համարանիշի, Honda մակնիշի 35 GR 274 համարանիշի, Toyota մակնիշի 90 DM 505 համարանիշի, BMW մակնիշի 99 MO 699 համարանիշի և Mitsubishi մակնիշի 03 MA 070 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը