ՀՀ ԱԳ փոխնախարար. «Մեզ համար ԼՂՀ-ն դե ֆակտո գոյություն ունեցող պետություն է»
Խորհրդարանն այսօր քննարկել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Համաձայն վերջինի' ՀՀ-ն արձանագրում է, որ միջազգային պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նաև այն սուբյեկտը, որը դեռևս ճանաչված չէ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նկատել է, որ եթե ՀՀ-ն մինչև հիմա չի՛ ասում, որ ճնաչել է ԼՀՂ-ն, համենայնդեպս չի էլ ասում, որ չի՛ ճանաչել, իսկ այս օրենքով, կարծեք թե, ուղղակի ասվում է, որ մենք չե՛նք ճանաչել ԼՂՀ-ն և նրա հետ որպես չճանաչված պետություն կարող ենք պայմանագրեր կնքել:
-Սա, ես կարծում եմ, քաղաքական մեծ սխալ կլինի, և հետևանքները կարող են եթե այսօր տեսանելի չլինեն, այնուամենայնիվ, բավականին բացասական լինել,-հայտարարել է Ս. Սաֆարյանը:
Ի պատասխան' ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նկատել է.
-Եթե դուք այս փոփոխությունը դիտարկում եք ԼՂՀ-ի հարցում, ապա մենք ԼՂՀ-ի հետ ունենք բազմաթիվ պայմանագրեր, այդ պայմանագրերը գործող են և այդ գործընթացը շարունակվելու է:
Շ. Քոչարյանը նաև ավելացրել է'տարբերությունը կլինի նա, որ ԼՂՀ-ի հետ ստորագրված պայմանագիրը կարող է բերվել ՀՀ ԱԺ վավերացման:
-Մեր հարաբերությունները ԼՂ-ի հետ միշտ կառուցվել են որպես իրավահավասար սուբյեկտի հետ հարաբերություններ, մեզ համար ԼՂՀ-ն դե ֆակտո գոյություն ունեցող պետություն է, ինչ վերաբերում է դե յուրե ճանաչմանը, դա առանձին հարց է: Ես կարծում եմ դա ուղղակի օրենքի հետ առնչություն չունի, բայց դրա մասին բազմիցս ասվել է, որ այդ հարցը միշտ օրակարգում կա և կարվի այն ժամանակ, երբ որ կլինի առավել արդյունավետ,-ասել է Շ. Քոչարյանը:
Ս. Սաֆարյանը հետաքրքրվել է նաև, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ-ն նման պայմանագիր ստորագրենք, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսիայի հետ, և այդ պայմանագրերը բերվեն ԱԺ:
-Դա մեր ընտրության հարցն է: Օրենքը հնարավարութույնը տալիս է, իսկ ընտրությունն արդեն կայացնում է ՀՀ-ն,-պատասխանել է ՀՀ փոխարտգործնախարարը:

7or.am