Լրահոս

02.04.2018 14:36


Երևանում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Opel-ը. վարորդներին և ուղևորին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Երևանում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Opel-ը. վարորդներին և ուղևորին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի 55 NN 335 համարանիշի և BMW մակնիշի 77 GA 779 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Փրկարարներին օգնում էին նաև քաղաքացիները, և օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները։

Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը