Լրահոս

12.02.2010 12:27

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան. «Մենք հույս ունենք, որ արձանագրությունները կվավերացվեն»

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան. «Մենք հույս ունենք, որ արձանագրությունները կվավերացվեն»

Այսօր «Էրեբունի» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերություններ և միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, Թուրքիայից ժամանած տնտեսագետներ։ Ելույթի իր խոսքում Մարի Յովանովիչը մասնավորապես ասել է. «Մենք հույս ունենք, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»։ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը հիշեցրել է, որ դեռևս 18 ամիս առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած այս գործընթացը դրական է գնահատվել Միացյալ Նահանգների կողմից, և վերջինս աջակցել ու աջակցելու է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին։ «7օր»-ը Մարի Յովանովիչից փորձել է ճշտել, թե ԱՄՆ-ը ե՞րբ է ակնկալում արձանագրությունների վավերացումն, ու «ողջամիտ ժամկետներ» ասվածը ի՞նչ ժամանակահատված է ենթադրում։ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը, սակայն, բավարարվել է «Next time» դիվանագիտական պատասխանով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։