Լրահոս

31.03.2018 18:32


Ավտովթար-վրաերթ Գառնիի ճանապարհին. բախվել են թիվ 52 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Mercedes-ն ու Lada-ն

Ավտովթար-վրաերթ Գառնիի ճանապարհին. բախվել են թիվ 52 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Mercedes-ն ու Lada-ն

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին բախվել են Лада Иж մակնիշի 35 OC 062 համարանիշի, Mercedes մակնիշի 06 OS 429 համարանիշի և թիվ 52 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 3777 L համարանիշի ավտոմեքենաները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի սպասող հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածը և 1 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը