Լրահոս

31.03.2018 17:15


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գյուղացիները հայտնաբերել են Սովետի տարիներից «թաղված» 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գյուղացիները հայտնաբերել են Սովետի տարիներից «թաղված» 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր

Արդեն մի քանի օր է, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները գյուղի կենտրոնում ԽՍՀՄ տարիներից հայտնի, սակայն կիսաավերված վիճակում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում հայտնաբերել են 9-12-րդ դարերի 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Եկեղեցին կառուցվել է 1830-40-ական թվականներին՝ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից մշտական բնակության եկած հայերի կողմից։ Եկեղեցին գործել է մինչև 1920 թվականները։ Դրանից հետո այն վերածվել է Կոլխոզմիության պահեստի։ Կանգուն վիճակում մնացել է մինչև 1970-ականները, որից հետո սկսվել է փլուզվել։ Գյուղի բնակիչները որոշել էին նույն տեղում կառուցել եկեղեցի և այդ ժամանակ էլ հայտնաբերել են խաչքարեր ու տապանաքարեր, որոնց մասին նույնիսկ պատկերացում չունին։ Գտնվել են նաև 12 ժայռափոր խաչքարեր, որոնք էլ հիմք են ծառայել եկեղեցու կառուցման համար»։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը