Լրահոս

31.03.2018 12:41


Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ մարտի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են 47-ամյա Սողոմոն Կարապետյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 05 TT 016 համարանիշի, 38-ամյա Դավիթ Հարությունյանի վարած Nissan Fuga մակնիշի 88 DԼ 889 համարանիշի և 34-ամյա Արթուր Հակոբյանի վարած Volkswagen Bora մակնիշի 10 NA 707 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը