Լրահոս

12.02.2010 10:34


Ամենագեր մարդը մտքերն է կիսում նիհարելու իր գաղտնիքների մասին

Ամենագեր մարդը մտքերն է կիսում նիհարելու իր գաղտնիքների մասին

Աշխարհի ամենագեր մարդը՝ 49-ամյա բրիտանացի Պոլ Մեյսոնը, գիրք է գրելու, որտեղ բացահայտելու է նիհարելու իր գաղտնիքները։ Նա աշխարհի ամենագեր մարդու տիտղոսն ստացել է 2009թ.՝ այն բանից հետո, երբ նախկին ամենագեր տիտղոսակիր 43-ամյա մեքսիկացի Մանուել Ուրիբեն սկսել է իր 572 կգ քաշը պակասեցնել, որպեսզի ամուսնանա։

Փետրվարի 10-ին Պոլ Մեյսոնին դուրս են գրել հիվանդանոցից, որտեղ նա վիրահատվել էր՝ մի քիչ նիհարելու նպատակով ստամոքսը փոքրացնելու համար։ Որպեսզի հնարավոր լիներ վիրահատությունն ի կատար ածել, 445 կգ կշռող բրիտանացին ստիպված է եղել իր քաշի մի մասը ինքնուրույն գցել։  Բացի դա, վիրահատությունց առաջ բժիշկները նրա ստամոքսի պատից հարկադրաբար որոշ քանակությամբ ճարպ են քաշել, որպեսզի վիրահատելու հնարավորություն ունենան։

Վիրահատության հետևանքով Մեյսոնի քաշը նվազել է և հասել 311 կգ-ի։ Նա խոստացել է, որ շարունակելու է նիհարել, որպեսզի կարողանա օգտվել հաշմանդամի մոտորացված սայլակից և, ինչու չէ, նաև մեքենա վարի։

Հենց հիվանդանոցում էլ նա սկսել է  գրել «Ճանապարհորդություն» (The Journey) գիրքը, որի մեծ մասը նվիրված է նիհարելու իր ջանքերին։

 

Այս խորագրի վերջին նյութերը