Լրահոս

30.03.2018 12:08


Լոռու մարզում դիմակավորված ու զինված անձը գազալցակայանից գումար է հափշտակել

Լոռու մարզում դիմակավորված ու զինված անձը գազալցակայանից գումար է հափշտակել

Այսօր՝ մարտի 30-ին, զենքի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և ատրճանակով զինված, ներս է մտել Վանաձոր քաղաքի Առափնյա 10 հասցեում գործող գազալցակայան և զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա աշխատակցին ստիպել է, որպեսզի դրամարկղում եղած ողջ գումարը հանձնի իրեն, ինչն էլ կատարել է աշխատակիցը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը կազմում է մոտ 220 հազար դրամ։

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը