Արա Նռանյան. «Հույս ունեն, որ գործընթացը կձախողվի և իրենք ստիպված չեն լինի վավերացնել արձանագրությունները»
-Երբ նոր էր սկսվում «ֆուտբոլային դիվանագիտությունը», մի շարք քաղաքական գործիչների մոտ նկատվում էր որոշ տարօրինակ, նույնիսկ կասեի, անբնական խանդավառություն և կայտառություն: Քաղաքական սիրողականությունն ու միամիտ լավատեսությունը չէր թողնում խնդիրներին նայել իրատեսորեն,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը։
ԱԺ պատգամավորի խոսքերով, առավել անբնականը «նախապայմանների» փնտրտուքն էր այն պայմաններում, երբ սեպտեմբերից ունեցանք սևով սպիտակի վրա գրված հստակ փաստաթղթեր:
-Կարող եմ համոզված ասել, որ չլիներ Հայ Յեղափոխական Դաշնակցության և այլ քաղաքական ուժերի ու գործիչների կողմից բարձրացված ալիքը, մենք վաղուց արդեն կունենայինք այլ իրավիճակ՝ «քիրվայությունը» հաղթանակածկլիներ: Չէր լինի Սահմանադրական դատարանի որոշումը, որի արդյունքում թուրքական կողմը ավելի պարզ ու հաճախակի սկսեց ներկայացնել իր կոնկրետ պահանջները Հայաստանին, չէր լինի հասարակության տրամադրությունների փոփոխությունը:
Այս ամենի համատեքստում, Ա Նռանյանը խորհուրդ է տվել նայել քաղաքական մեծամասնության և երկրի ղեկավարության դիրքորոշումների փոփոխության դինամիկային:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական պատգամավորներն ասում էին, որ եթե արձանագրությունները բերվեն խորհրդարան վավերացվելու, իրենք յուրաքանչյուր պատգամավորի հետ առանձին աշխատանք կտանեն, որպեսզի նրանք «դեմ» քվերակեն։ «Ի՞նչ հաջողությունների եք հասել» հարցին, Ա. Նռանյանը պատասխանել է.
-Ինչ վերաբերում է կոնկրետ խորհրդարանականների դիրքորոշումներին, ապա անկախ նրանից, թե ինչ են նրանք հիմա ասում քաղաքական մեծամասնության պատգամավորների զգալի մասը, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է արձանագրություններին: Նրանքհույսունեն, որգործընթացըկձախողվիևիրենքստիպվածչենլինիվավերացնելարձանագրությունները՝իհակառակիրենցկամքի:
-Այսօր դիրքորոշման փոփոխությունը պետք է նաև վերածվի համարձակության,-նշել է Ա. Նռանյանն ու ավելացրել,- ցավոք, առայժմ Հայաստանումխիզախություննուհամարձակությունըչենհանդիսանումքաղաքականկատեգորիա:
Արա Նռանյան. «Հույս ունեն, որ գործընթացը կձախողվի և իրենք ստիպված չեն լինի վավերացնել արձանագրությունները»
-Երբ նոր էր սկսվում «ֆուտբոլային դիվանագիտությունը», մի շարք քաղաքական գործիչների մոտ նկատվում էր որոշ տարօրինակ, նույնիսկ կասեի, անբնական խանդավառություն և կայտառություն: Քաղաքական սիրողականությունն ու միամիտ լավատեսությունը չէր թողնում խնդիրներին նայել իրատեսորեն,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը։
ԱԺ պատգամավորի խոսքերով, առավել անբնականը «նախապայմանների» փնտրտուքն էր այն պայմաններում, երբ սեպտեմբերից ունեցանք սևով սպիտակի վրա գրված հստակ փաստաթղթեր:
-Կարող եմ համոզված ասել, որ չլիներ Հայ Յեղափոխական Դաշնակցության և այլ քաղաքական ուժերի ու գործիչների կողմից բարձրացված ալիքը, մենք վաղուց արդեն կունենայինք այլ իրավիճակ՝ «քիրվայությունը» հաղթանակած կլիներ: Չէր լինի Սահմանադրական դատարանի որոշումը, որի արդյունքում թուրքական կողմը ավելի պարզ ու հաճախակի սկսեց ներկայացնել իր կոնկրետ պահանջները Հայաստանին, չէր լինի հասարակության տրամադրությունների փոփոխությունը:
Այս ամենի համատեքստում, Ա Նռանյանը խորհուրդ է տվել նայել քաղաքական մեծամասնության և երկրի ղեկավարության դիրքորոշումների փոփոխության դինամիկային:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական պատգամավորներն ասում էին, որ եթե արձանագրությունները բերվեն խորհրդարան վավերացվելու, իրենք յուրաքանչյուր պատգամավորի հետ առանձին աշխատանք կտանեն, որպեսզի նրանք «դեմ» քվերակեն։ «Ի՞նչ հաջողությունների եք հասել» հարցին, Ա. Նռանյանը պատասխանել է.
-Ինչ վերաբերում է կոնկրետ խորհրդարանականների դիրքորոշումներին, ապա անկախ նրանից, թե ինչ են նրանք հիմա ասում քաղաքական մեծամասնության պատգամավորների զգալի մասը, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է արձանագրություններին: Նրանք հույս ունեն, որ գործընթացը կձախողվի և իրենք ստիպված չեն լինի վավերացնել արձանագրությունները՝ ի հակառակ իրենց կամքի:
-Այսօր դիրքորոշման փոփոխությունը պետք է նաև վերածվի համարձակության,-նշել է Ա. Նռանյանն ու ավելացրել,- ցավոք, առայժմ Հայաստանում խիզախությունն ու համարձակությունը չեն հանդիսանում քաղաքական կատեգորիա:
7or.am