Հարցազրույց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում ներկայում ընթացող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
-Պետք է նշեմ, որ Հնչակյան կուսակցությունը՝ իբրև Թուրքիայի հետ «շփվելու» մեծ փորձ ունեցող քաղաքական կուսակցություն, ի սկզբանե դեմ է եղել նմանատիպ գործընթացներին: Պատճառն ամենևին էլ այն չէ, որ մենք դեմ ենք մեր հարևանի հետ հարաբերությունների հաստատմանը: Ուղղակի մեզ համար ընդունելի չէ այն գինը, որ պետք է վճարենք հարաբերությունների կարգավորման համար՝ Ցեղասպանության ճանաչման խնդիր, արցախյան հակամարտություն: Այս խնդիրները Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես փորձում են կապել արձանագրությունների վավերացման հետ: Մի առիթով նշել եմ ու հիմա էլ պետք է ասեմ, որ այս գործընթացը շատ հապճեպ կազմակերպվեց: Նմանատիպ ցավոտ խնդիրները չեն լուծվում այսքան արագ: Մեր երկրների միջև վիհը շատ մեծ է, իսկ մեր ակնկալիքներն ու պահանջները Թուրքիայից՝ հսկայական: Արձանագրությունների բովանդակությունը նույնպես մեզ համար հեռու է իդեալական լինելուց:
Մեկ այլ խնդիր նույնպես։ Տպավորություն է ստեղծվում, որ գտնվում ենք աղերսողի կարգավիճակում. մի տեսակ խնդրում ենք Անկարայից՝ ինչ կլինի, սահմանը բացի, այս խնդիրը վերջանա գնա: Այդպես չպետք է լինի: Իրենք են փակել սահմանը, իրենք են շրջափակման մեջ պահել մեր երկիրը՝ զրկանքներ պատճառելով հայ ժողովրդին: Մի խոսքով, եթե ամբողջացնենք, չեմ կարծում, որ այս գործընթացից մեր օգուտներն ավելի շատ կլինեն, քան վնասները:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին և Լոնդոնի «ՉեթթըմՀաուս» ինստիտուտում հնչած Սերժ Սարգսյանի ելույթը:
-Նախագահ Սարգսյանի ուղերձը դիվանագիտական արարողակարգային ուղերձ էր ըստ իս: Իհարկե, դրական էլեմենտներ ուղերձում կային, սակայն կարելի էր ավելի խիստ գտնվել: Պետք է հստակ Թուրքիային հասկացվի, որ իր ավանդական «աղվեսային» դիվանագիտությունն այս հարցում հաջողություն չի ունենա: Իսկ եթե ունեցավ, ապա մի հերթական սև էջ կբացվի թե՛ մեր, թե՛ մեր սերունդների համար: Ինչ վերաբերում է լոնդոնյան ելույթին, ապա այստեղ ամեն ինչ հստակ է: Դրական եմ գնահատում Արցախի հարցում ունեցած հստակ դիքորոշումը, սակայն վտանգավոր, երբ խոսքը չի գնում ազատագրված տարածքների մասին: Հասկանում եմ, որ դիվանագիտութան և ընթացող բանակցային գործընթացի մեջ դժվար է կտրուկ հայտարարություններ անել, սակայն ՍԴՀԿ-ի համար ամեն ինչ հստակ է: Մենք չենք պատրաստվում հող զիջել: Ազատագրված տարածքներն էլ են Արցախ և այդպիսին էլ կմնան:
-Այս ամենը չի՞ նշանակում, որ ՀՀ իշխանությունները «ֆուտբոլային» դիվանագիտությունը հետ են պտտեցնում:
-Կարծում եմ, որ գործընթացը հետ պտտեցնելը կախված չէ Հայաստանից: Այսպես ասեմ՝ խաղի արժեքը միջազգային խաղացողների համար չափից ավելի բարձր է, որպեսզի այն հետ բերվի: Այլ խնդիր է, թե (գոնե իմ կարծիքով) անշրջելի այս գործընթացում որքան օգուտ և վնաս մենք կունենանք: Այս պահին վնասների չափն իմ կարծիքով ավելի մեծ է:
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հետագա հարաբերությունների առումով: Որքանո՞վ եք հավանական համարում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը:
-Սկսեմ հարցի վերջին մասից: Պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում իրատեսական չեմ համարում: Համենայնդեպս, մեր հասարակությունը միշտ էլ պետք է պատրաստ լինի դիմագրավել ցանկացած վտանգի: Այո՛, Հայաստանում խնդիրները շատ են, սակայն Ադրբեջանի պես փտած համակարգ ունեցող երկրի հետ համեմատությունն ուղղակի անթույլատրելի է: Չեմ ուզում վերամբարձ արտահայտություններ անել, սակայն որպես հնչակյան՝ ինձ համար պատերազմի վերսկսումը հնարավորություն է այն ավարտել Բաքվում հայկական բանակի հաղթական շքերթով: Բայց նորից եմ ասում՝ այս պահին պատերազմի հնարավորությունը ՍԴՀԿ-ի համար այդքան էլ տեսանելի չէ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, ապա այն իմ կարծիքով շարունակվելու է: Այստեղ ես մեզ համար բացասականն ավելի եմ տեսնում, քան դրականը:
Գևորգ Պերկուպերկյան
Հարցազրույց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում ներկայում ընթացող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
-Պետք է նշեմ, որ Հնչակյան կուսակցությունը՝ իբրև Թուրքիայի հետ «շփվելու» մեծ փորձ ունեցող քաղաքական կուսակցություն, ի սկզբանե դեմ է եղել նմանատիպ գործընթացներին: Պատճառն ամենևին էլ այն չէ, որ մենք դեմ ենք մեր հարևանի հետ հարաբերությունների հաստատմանը: Ուղղակի մեզ համար ընդունելի չէ այն գինը, որ պետք է վճարենք հարաբերությունների կարգավորման համար՝ Ցեղասպանության ճանաչման խնդիր, արցախյան հակամարտություն: Այս խնդիրները Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես փորձում են կապել արձանագրությունների վավերացման հետ: Մի առիթով նշել եմ ու հիմա էլ պետք է ասեմ, որ այս գործընթացը շատ հապճեպ կազմակերպվեց: Նմանատիպ ցավոտ խնդիրները չեն լուծվում այսքան արագ: Մեր երկրների միջև վիհը շատ մեծ է, իսկ մեր ակնկալիքներն ու պահանջները Թուրքիայից՝ հսկայական: Արձանագրությունների բովանդակությունը նույնպես մեզ համար հեռու է իդեալական լինելուց:
Մեկ այլ խնդիր նույնպես։ Տպավորություն է ստեղծվում, որ գտնվում ենք աղերսողի կարգավիճակում. մի տեսակ խնդրում ենք Անկարայից՝ ինչ կլինի, սահմանը բացի, այս խնդիրը վերջանա գնա: Այդպես չպետք է լինի: Իրենք են փակել սահմանը, իրենք են շրջափակման մեջ պահել մեր երկիրը՝ զրկանքներ պատճառելով հայ ժողովրդին: Մի խոսքով, եթե ամբողջացնենք, չեմ կարծում, որ այս գործընթացից մեր օգուտներն ավելի շատ կլինեն, քան վնասները:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին և Լոնդոնի «Չեթթըմ Հաուս» ինստիտուտում հնչած Սերժ Սարգսյանի ելույթը:
-Նախագահ Սարգսյանի ուղերձը դիվանագիտական արարողակարգային ուղերձ էր ըստ իս: Իհարկե, դրական էլեմենտներ ուղերձում կային, սակայն կարելի էր ավելի խիստ գտնվել: Պետք է հստակ Թուրքիային հասկացվի, որ իր ավանդական «աղվեսային» դիվանագիտությունն այս հարցում հաջողություն չի ունենա: Իսկ եթե ունեցավ, ապա մի հերթական սև էջ կբացվի թե՛ մեր, թե՛ մեր սերունդների համար: Ինչ վերաբերում է լոնդոնյան ելույթին, ապա այստեղ ամեն ինչ հստակ է: Դրական եմ գնահատում Արցախի հարցում ունեցած հստակ դիքորոշումը, սակայն վտանգավոր, երբ խոսքը չի գնում ազատագրված տարածքների մասին: Հասկանում եմ, որ դիվանագիտութան և ընթացող բանակցային գործընթացի մեջ դժվար է կտրուկ հայտարարություններ անել, սակայն ՍԴՀԿ-ի համար ամեն ինչ հստակ է: Մենք չենք պատրաստվում հող զիջել: Ազատագրված տարածքներն էլ են Արցախ և այդպիսին էլ կմնան:
-Այս ամենը չի՞ նշանակում, որ ՀՀ իշխանությունները «ֆուտբոլային» դիվանագիտությունը հետ են պտտեցնում:
-Կարծում եմ, որ գործընթացը հետ պտտեցնելը կախված չէ Հայաստանից: Այսպես ասեմ՝ խաղի արժեքը միջազգային խաղացողների համար չափից ավելի բարձր է, որպեսզի այն հետ բերվի: Այլ խնդիր է, թե (գոնե իմ կարծիքով) անշրջելի այս գործընթացում որքան օգուտ և վնաս մենք կունենանք: Այս պահին վնասների չափն իմ կարծիքով ավելի մեծ է:
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հետագա հարաբերությունների առումով: Որքանո՞վ եք հավանական համարում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը:
-Սկսեմ հարցի վերջին մասից: Պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում իրատեսական չեմ համարում: Համենայնդեպս, մեր հասարակությունը միշտ էլ պետք է պատրաստ լինի դիմագրավել ցանկացած վտանգի: Այո՛, Հայաստանում խնդիրները շատ են, սակայն Ադրբեջանի պես փտած համակարգ ունեցող երկրի հետ համեմատությունն ուղղակի անթույլատրելի է: Չեմ ուզում վերամբարձ արտահայտություններ անել, սակայն որպես հնչակյան՝ ինձ համար պատերազմի վերսկսումը հնարավորություն է այն ավարտել Բաքվում հայկական բանակի հաղթական շքերթով: Բայց նորից եմ ասում՝ այս պահին պատերազմի հնարավորությունը ՍԴՀԿ-ի համար այդքան էլ տեսանելի չէ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, ապա այն իմ կարծիքով շարունակվելու է: Այստեղ ես մեզ համար բացասականն ավելի եմ տեսնում, քան դրականը:
Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը