Աշխարհ

28.03.2018 16:23


Մխիթարյանի մասնակցությամբ դրվագը Բավարիա-Բորուսիա դիմակայության ամենազվարճալի պահերի թոփ-5-ում (տեսանյութ)

Մխիթարյանի մասնակցությամբ դրվագը Բավարիա-Բորուսիա դիմակայության ամենազվարճալի պահերի թոփ-5-ում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիայի» կողմից:

Մարտի 31-ին կայանալիք այդ խաղից առաջ Բունդեսլիգայի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է այս ակումբների միջև դիմակայության ամենազվարճալի դրվագների թոփ-5-ը:

Հնգյակում տեղ է գտել նաև դորտմունդյան թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագը, երբ թիմի դարպասապահ Ռոման Վայդենֆելերն անզգուշորեն գնդակով հարվածել էր հայ ֆուտբոլիստի գլխին:

Հիշեցնենք` Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել 2013-2016 թվականներին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը