Աշխարհ

28.03.2018 15:27


Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին

Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին

Մարտի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցելել է Թուրքիա և հանդիպել այդ երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Այս մասին հայտնում էԹուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ Զաքիր Հասանովը Թուրքիա է այցելել պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի հրավերով: Նախատեսվում է հանդիպումներ նաև այլ ուժային կառույցների ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում անցկացվելու է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հերթական հանդիպում:

Եռակողմի ֆորմատով հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Բացի պաշտպանության նախարարներից պարբերաբար եռակողմ հանդիպումներ են լինում այս երկրների ԶՈւ ԳՇ պետերի, արտգործնախարարների մակարդակով:

Վերջին անգամ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հանդիպել են 2017-ի մայիսի 23-ին Բաթումիում: Այս երկրների զինված ուժերը նաև համատեղ զորավարժություն են իրականացնում երկրներից մեկի տարածքում:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը