Նաիրա Զոհրաբյան. «Չենք կարող թույլ տալ, որ մեր որոշ հարևաններ փորձեն ցանկացած հարթակ օգտագործել սեփական հայեցողությամբ»
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի հետ:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Արևելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի շուրջ կատարված աշխատանքը և ԱԺ-ում ԵՄ խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի հետ քննարկել Արևելյան գործընկերության՝ «Եվրանեսթի» աշխատանքի վերջնական փուլը: Նշվել է, որ Եվրախորհրդարանի կողմից փետրվարի 10-ին հաստատվել է «Եվրանեսթի» կանոնադրության նախագիծը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ն ունի իր առաջարկները։ Դրանք կուղարկվեն Եվրախորհրդարան՝ կանոնադրության վերջնական տարբերակը մշակելու համար։ Պարոն Օչոայի հաղորդմամբ՝ որոշ տեղեկություններ են տարածվում առ այն, թե իբր Հայաստանը դեմ է «Եվրանեսթի» գաղափարին: Ն. Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ, ըստ ամենայնի, նման տեղեկություններ տարածվում են հարևան Ադրբեջանի կողմից՝ հաշվի առնելով այն, որ հայկական կողմը հստակ նշել է այն խնդիրները, որոնք իր համար ընդունելի են և պետք է լինեն «Եվրանեսթում» քննարկման առարկա, նշել է նաև այն վերապահումները, որոնք Հայաստանի համար ընդունելի չեն. մասնավորապես այն, որ «Եվրանեսթում» չի կարող քննարկման առարկա դառնալ ԼՂ հիմնահարցը: «Մենք կարեւորում ենք «Եվրանեսթի» գաղափարը և համոզված ենք, որ այն կարող է լուրջ դերակատարություն ունենալ Արևլյան գործընկերությամբ սահմանված ուղղությունների առաջ մղման գործում, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ մեր որոշ հարևաններ փորձեն ցանկացած հարթակ օգտագործել սեփական հայեցողությամբ՝ դրանով ստեղծելով նոր բաժանարար գծեր։ Ուստի, մենք պնդելու ենք մեր սկզբունքային դիրքորոշումները»,- ԵՄ խորհրդատունի ասել է հանձնաժողովի նախագահը։ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուն տեղեկացրել է, որ Բրյուսելում մարտի 23-ին և 24-ին նախատեսված է «Եվրանեսթի» պատվիրակությունների առաջին հավաքը: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրել է, որ 10 հոգուց բաղկացած «Եվրանեսթի» հայկական պատվիրակությունը անպայմանորեն կմասնակցի այդ աշխատանքներին:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն