Լրահոս

28.03.2018 08:42


Կրկին հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում

Կրկին հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում

Մարտի 28-ին, ժամը 17:19-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրին պատկանող հանդամասում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել՝ 23:47-ին:

Անտառածածկ տարածքում (մոտ 700 քմ) այրվել են 7 ընկած (չորացած) ծառ, 2 ծառի քոթուկ (մոտ 2 մ), իսկ 4 ծառ ջերմահարվել են:

Այս խորագրի վերջին նյութերը