Լրահոս

27.03.2018 11:26


Խանջյանի թունելում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու Toyota-ն. կա վիրավոր

Խանջյանի թունելում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու Toyota-ն. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում Խանջյանի թունելում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 93 QR 333 համարանիշի, Opel մակնիշի 34 QZ 905 համարանիշի և Toyota մակնիշի 34 ND 654 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի և վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը