Ժ. Սեֆիլյան. «Սերժը հրապարակայնորեն հասկացրեց, որ պատրաստ է վերադարձնել ազատագրված տարածքները»
-Երեկվա Սերժ Սարգսյանի ելույթը միամիտ հայ մարդը լսի՝ տպավորություն կարող է ունենալ՝ ինչ լավ խոսեց երկրի նախագահը. կարծես կարծր կեցվածք դրսևորեց Ղարաբաղի հարցում։ Բոլորովին այդպես չէ։ Հենց երեկ Սերժը հրապարակայնորեն թուրքական կողմին հասկացրեց, որ պատրաստ է վերադարձնել ազատագրված տարածքները։ Նա երեկ խոսում էր ԼՂԻՄ-ի մասին, խնդրում աշխարհին՝ ասելով, որ ԼՂԻՄ-ը մենք չենք կարող զիջել։ Մնացածի մասին երբ չի ասում, նշանակում է՝ մնացածը պատրաստ է զիջել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Չեթմ Հաուս»-ի ամբիոնից հնչած ելույթի մասին՝ ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Նա նշել է, որ եթե Սերժ Սարգսյանը համոզված լինի, որ չի կորցնի իր աթոռը, այսօր կստորագրի Արցախի ազատագրված տարածքների վերադարձման մասին փաստաթուղթը։
-Փա՛ռք Աստծո՝ Արցախում կա այն ներուժն ու զինվորական, սպայական կազմը, որը պատրաստ է չենթարկվել այդ հրամանին,-նշել է Ժիրայր Սեֆիլյանը։
Նա վստահեցրել է, որ պատերազմի վերսկսման դեպքում անպայման մասնակցելու է, բայց ցավ է հայտնել, որ ներկայիս իշխանությունների կառավարման պարագայում հաղթանակ տանելու հավանականությունը կպակասի։

7or.am